ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ունակ չեք ու դեռ ուրիշին եք մեղադրում

Ունակ չեք ու դեռ ուրիշին եք մեղադրում
11.06.2020 | 19:45

Այսօր մեր իշխանություններն այնքան են կենտրոնացել ներքին գզվռտոցների, ընդդիմադիրների հետ կռիվ տալու վրա, որ լրիվ մոռացել են արտաքին հարաբերությունները։ Միայն ներքին սպառման համար հայտարարություններ են անում ու ինքնահաստատվում։ Մինչդեռ արտաքին հարաբերություններում մեր վիճակն իսկապես նախանձելի չէ։ Այս ընթացքում խորհրդարանական դիվանագիտությունը, եթե ոչ թե զրո, ապա մինուսի է ձգտում։ Հերթական պարտությունը այսօր գրանցվեց։ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը քիչ է ասել, թե հայանպաստ չէ, այն խիստ վտանգավոր ձևակերպումներ է պարունակում կամ կրկնում է այն, ինչ Ադրբեջանն է ասում։ Հայտարարությունում ասված է, որ «Արցախն ու հարակից շրջանները ապօրինաբար բռնազավթված են, հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում>: Հիմա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին պետք է հուշել, որ գոնե ձևի համար մի ծպտուն հանի։ Սա էլ ընդդիմությանը ցածրակարգ որակումներով հակադարձման հարթակ չէ, լուրջ աշխատանք պետք է արվեր, ինչին ընդունակ չեք եղել։ Ու դեռ այս որակով իշխանությունը վրդովվում է, որ իրենց քննադատում են, թե բա ազգի դավաճաններ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 10064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ